NGL Art Studio
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ հաշվետու ցուցահանդես 02.04.2022թ.
Կայացավ ևս մեկ հրաշալի ցուցադրություն` NGL կերպարվեստի կենտրոնի սաների մասնակցությամբ։ Ավելի քան 150 նկարչական աշխատանքներ զարդարել էին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի գեղեցիկ ճեմասրահները։ Կենտրոնի սաները` 5 տարեկանից մինչև 12֊13 տարեկան արվեստասեր երեխաներն էին, որոնք չափազանց մեծ ոգևորությամբ էին նախապատրաստվել այս ցուցահանդեսին։ Բացման խոսքում Կենտրոնի հիմնադիր-տնօրեն, նկարչուհի Նարինե Գրիգորյանը ներկայացրեց իրենց 4֊ամյա գործունեությունը և շնորհակալություն հայտնեց սաների ծնողներին` իրենց երեխաներին արվեստի աշխարհ ուղղորդելու համար։ Ցուցահանդեսի բացմանը հրավիրված էր նաև հայտնի գեղանկարիչ, Ազգային պատկերասրահի երկարամյա տնօրեն, ՀՀ ժողովրդական նկարիչ` Փարավոն Միրզոյանը, որը հիացմունքի խոսքեր ասաց փոքրիկ նկարիչների աշխատանքների առիթով։
Երեխաների աշխատանքների այս ցուցահանդեսը շուտով կներկայանա նաև Վանաձորի արվեստասերներին։