Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
XX դարի մեծ նկարչի՝ Մարտիրոս Սարյանի (1880-1972) տուն-թանգարանը կառուցվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ հրամանով և բացվել 1967 թվականի նոյեմբերի 26-ին` Վարպետի կենդանության օրոք:
Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկ առանձնատնից, որտեղ նկարիչն ապրել և աշխատել է 1932-1972 թվականներին:
Դրան կցված է 1967 թվականին կառուցված եռահարկ պատկերասրահը:
Տան նախագծի հեղինակը մեծն Ալեքսանդր Թամանյանն է:
Թանգարանային մասը նախագծել է ականավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանը :
2016 թվականին թանգարանի վերակառուցումից հետո պատկերասրահին ավելացվել է ևս մեկ հարկ:
Չորրորդ հարկում կազմակերպվում են ժամանակավոր ցուցահանդեսներ, համերգներ և միջոցառումներ։
Թանգարանն ունի թեքահարթակ, վերելակ և բոլոր անհրաժեշտ միջոցները հենաշարժական խնդիրներ ունեցող այցելուներին ընդունելու համար։
Հարմարություններ
- Wifi
- Անկանխիկ