Ռուսական արվեստի թանգարան
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆեսոր Ա. Յա. Աբրահամյանի հավաքածու) Հայաստանի միակ թանգարանն է, որտեղ հավաքված են ռուսական մշակույթի առավել հետաքրքրական ժամանակաշրջաններից մեկի՝ «Արծաթե դարի» (XIX դարի վերջ – XX դարի սկիզբ) նկարիչների աշխատանքները։ Ականավոր փիլիսոփա Նիկոլայ Բերդյաևն այդ ժամանակը համարել է ռուսական «մշակութային վերածնունդը»: Թանգարանը ստեղծվել է 1980-ին՝ հայտնի բժիշկ, պրոֆեսոր Արամ Յակովի Աբրահամյանի անհատական հավաքածուի հիման վրա։ Այցելուների համար թանգարանը բացվեց 1984 թ. նոյեմբերի 19-ին։ Բժիշկ-ուրոլոգ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանների դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, Մոսկվայի պատվավոր քաղաքացի, Արամ Յակովի Աբրահամյանը (1898–1990) եղել է նաև հայտնի հավաքորդ։
Հարմարություններ
- Wifi
- Անկանխիկ