Մեր մասին

Ինչ է իրենից ներկայացնում vCity Guide հարթակը

Մեր մասին

vCity հարթակի մասին

vCity-ն հարթակ է, որը ներկայացնում է Հայաստանի լավագույն վայրերը 3D վիզուալիզացիայով՝ հյուրանոցներ, ռեստորաններ, աշխատանքային տարածքներ, ֆիթնես կենտրոններ, ժամանցի վայրեր և այլն: Այն ունի ինտերակտիվ քարտեզ և ճկուն որոնման համակարգ, որպեսզի օգտատերը կարճ ժամանակում կարողանա գտնել այն, ինչ փնտրում է:

Նորագույն տեխնոլոգիաների՝ 3D և ընդլայնված վիրտուալ իրականության շնորհիվ օգտատերը կտրվում է իրականությունից, մեկ հպումով տեղափոխվում է թվային աշխարհ։

Մեր տված տեխնիկական լուծումները կիրառելի են տնտեսության բազմաթիվ ոլորտներում, ինչպիսիք են մանրածախ առևտուրը, անշարժ գույքը, ինչպես նաև ֆինանսական, տուրիստական ​​և այլ ծառայություններ մատուցող ընկերությունները:

Մեր թիմը կարծում է, որ այս արագ փոփոխվող տեխնոլոգիական դարաշրջանում անհրաժեշտ են համապատասխան նորարարական լուծումներ, որպեսզի ընկերությունները չկորցնեն իրենց դիրքերը շուկայում: