Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Էջմիածին քաղաքի մուտքի մոտ: Այն կառուցվել է ի պատիվ նահատակ Հռիփսիմեի, ում գերեզմանը գտնվում է անմիջապես եկեղեցու խորանի տակ: Ըստ ավանդության Հռիփսիմեն, լինելով քրիստոնյա, չցանկացավ դառնալ Հռոմի կայսր Դիոկղետիանոսի կինը: Կայսրը կույսերի փախուստի մասին հայտնում է հայոց Տրդատ Գ Մեծ թագավորին և ասում, որ հայոց թագավորը հետ վերադարձնի նրանց, բայց եթե ուզենա, կարող է կնության առնել Հռիփսիմեին: Սակայն Հռիփսիմեն հրաժարվում է նաև հայոց թագավորի առաջարկներից և նահատակվում է որպես սուրբ և հավատարիմ քրիստոնյա: Սուրբ Հռիփսիմե եկեղեցին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: