Եղիշե Չարենցի տուն-թանգարան
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հիմնադրվել է 1964 թ. 20-րդ դարի հայ անվանի բանաստեղծի` 1935-1937 թթ. ապրած բնակարանում: Բացվել է 1975 թ. հունվարին:
Այսօր թանգարանն ընդգրկում է 575 քմ տարածք, վերականգնված է մեմորիալ մասը, իսկ մյուս երեք հարկաբաժինները զբաղեցնում է հիմնական ցուցադրությունը: Տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, ստեղծագործության, ազգային-հասարակական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է:
Թանգարանում պահպանվում են բանաստեղծից մեզ հասած մասունքներ, նյութեր` կապված Չարենց մարդու, քաղաքացու, մեծ բանաստեղծի, թարգմանչի, հրատարակչի հետ, որոնց ընդհանուր թիվը հասնում է 17 հազարի: Հիմնական ֆոնդն ընդգրկում է 8000-ից ավել թանգարանային նմուշ: Թանգարանի նվիրական մասերից է հուշատունը`արևելյան ու եվրոպական արվեստների նուրբ,
բարձրաճաշակ համադրումով, որտեղ մեծ արժեք է ներկայացնում բանաստեղծի անձնական գրադարանը:
Թանգարանն իր հիմնական առաքելությունից բացի, կազմակերպում է ցուցահանդեսներ, գրական-երաժշտական երեկոներ, դասախոսություններ, համերգներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, պոեզիայի օրեր և այլն:
Հարմարություններ
- Wifi
- Անկանխիկ