Cafesjian Center for the Arts
![](https://vcity.guide/wp-content/uploads/2022/03/Screenshot-2022-12-21-at-16.04.33-1024x576.png)
![](https://vcity.guide/wp-content/uploads/2022/03/eagle-gallery-1024x576.jpg)
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: Ոգեշնչվելով իր հիմնադրի՝ Ջերարդ Լ. Գաֆէսճեանի տեսլականով, Կենտրոնն առաջարկում է բազմազան ցուցահանդեսներ, այդ թվում ներկայացնելով կարևոր ստեղծագործությունների ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեանի հավաքածուից: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, ցուցադրում է ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, կազմակերպում դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և կրթական ծրագրեր: Տարեկան ավելի քան մեկ միլիոն մարդ է այցելում կենտրոն:
Հարմարություններ
-
Wifi
-
Անկանխիկ