Կինը և Նոր Արմավիրի հնագիտական գանձերը
«Կինը և Նոր Արմավիրի հնագիտական գանձերը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունում ներկայացված են ուրարտական և հետուրարտական ժամանակաշրջաններով (Ք. ա. 9-6-րդ դարեր) թվագրվող հնագիտական իրեր, որոնք կզարդարեին աշխարհի ցանկացած հեղինակավոր թանգարանի ցուցադրություն: Ցուցադրությունում ներկայացված են ոսկե ականջօղեր, ինչպես նաև բազմաթիվ բացառիկ այլ գտածոներ (արծաթե ապարանջաններ, կարասներ, երկկանթ և միականթ սափորներ և այլն: Դրանք հայտնաբերվել են ՀՀ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում՝ Դավիթ Հարությունյանի մասնավոր տարածքում՝ վերջինիս սիրալիր թույլտվությամբ: Պեղումներն իրականացվել են հայտնի հնագետ-ուրարտագետ Սիմոն Հմայակյանի ղեկավարած հնագիտական արշավախմբի կողմից: Պեղումների ընթացքում բացված կանանց թաղումները և դրանց ուղեկցող նյութերը մեծապես հարստացնում են մեր պատկերացումները Հին Հայաստանում կանանց, նրանց զարդերի և սոցիալական կարգավիճակի մասին:
Հարմարություններ
- Wifi
- Ավտոկայանատեղի